Բաքվում Ադրբեջանի և Եվրամիության միջև անվտանգության երկխոսության 3-րդ փուլն է տեղի ունենալու։ Այս մասին, ինչպես հաղորդում է Интерфакс-Азербайджан-ը, հայտնել է արտաքին կապերի եվրոպական ծառայության քաղաքական հարցերով գլխավոր քարտուղարի տեղակալ Էնրիկե Մորան։

«Բաքվում եմ Ադրբեջանի պաշտոնատար անձանց հետ հանդիպելու և անվտանգության 3-րդ երկխոսությունում նախագահելու համար։ Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա և նրա ավելի լայն տարածաշրջանային հետևանքները ավելի սերտ համագործակցություն են պահանջում ընդհանուր խնդիրների լուծման համար։ ԵՄ – ն հաստատակամ է տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հարցում», – գրել է Մորան Twitter-ի իր էջում։

Armeniatoday.news

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն