Մխիթարյանը պարզաբանել է, թե որ դեպքում կերկարաձգի պայմանագիրը «Ռոմայի» հետ. Corriere della Sera
«Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը առայժմ չի կարողանում նոր պայմանագիր համաձայնեցնել հռոմեական ակումբի հետ։ Այս մասին հաղորդում է Corriere della Sera-ն։
Աղբյուրի համաձայն՝ 33-ամյա հայ ֆուտբոլիստն ուզում է մնալ «Ռոմայում», սակայն ցանկանում է պայմանագիրը երկարաձգել միայն մեկ պայմանով․ իտալական ակումբը պետք է նրան երկու տարվա պայմանագիր առաջարկի՝ բարձր աշխատավարձով։
Հիշեցնենք՝ Մխիթարյանը օրերս հայտարարեց Հայաստանի ազգային հավաքականում ելույթները դադարեցնելու մասին։
Shantnews.am