Մելիտոպոլում տեղակայված ուկրաինական բրիգադի զինծառայող Օլեգ Իգնատովը, որը գերի էր հանձնվել ռուսական զինված ուժերին, ուկրաիներենով կոչ է արել իր ծառայակիցներին վայր դնել զենքերը։ Այ մասին հայտնում է Ռիա Նովոստին։

Իգնատովը Մելիտոպոլում (Զապորոժիեի շրջան) ուկրաինական զորքերի 25-րդ տրանսպորտային ավիացիոն բրիգադի նախկին պայմանագրային զինծառայող է։ Նա ինքն է ժամանել Ուկրաինայի տարածքից Ղրիմի Ջանկոյ անցակետ։

«Ես դա կարող եմ ձեզ ասել ուկրաիներենով: Ես ուզում եմ դիմել իմ բոլոր գործընկերներին, որոնց հետ ես ծառայել եմ: Ես դիմում եմ ձեզ և խնդրում, որ զենքերը վայր դնեք և հանձնվեք: Այստեղ ձեզ ոչ ոք չի ճնշի», - ասել է Իգնատովը:

Նա նաև ասել է, որ Ռուսաստանում կիր հետ «շատ նուրբ են վարվել», չեն ծեծել, չեն վիրավորել, կերակրել են։

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն