Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ստորագրել է համազգային լռության րոպեի մասին հրամանագիր՝ ի հիշատակ պատերազմում զոհվածների։ 

Այս մասին նախագահ Զելենսկին տեղեկացրել է տեսաուղերձի ժամանակ։ Համաձայն հրամանագրի, ամեն առավոտ տեղի ժամանակով 09․00-ին Ուկրաինայի ամբողջ տարածքում հայտարարվելու է լռության րոպե՝ ի հիշատակ Ռուսաստանի կողմից Ուկրաինայում իրականացվող ռազմական գործողությունների ժամանակ զոհված զինվորական եւ քաղաքացիական անձանց։

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն