Ռուսաստանի դրոշն իջեցվել է ԵԽ անդամ երկրների դրոշների շարքից
Եվրախորհրդի Նախարարների կոմիտեն մարտի 16-ին կայացած արտահերթ նիստում որոշում է կայացրել Ռուսաստանի Դաշնությունը դուրս թողնել Եվրախորհրդից։ Այս մասին ասվում է Եվրախորհրդի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
«Ուկրինֆորմ»-ը հրապարակել է Թվիթերում հրապարակված լուսանկար, որում երևում է, թե ինչպես է Ստրասբուրգում Եվրախորհրդի անդամ երկրների դրոշների շարքից հանվել Ռուսաստանի դրոշը։
Նշենք, որ Ռուսաստանը միացել է Եվրոպայի խորհրդին 1996 թվականի փետրվարի 28-ին։
Tert.am