Ճապոնիայի հյուսիս-արևելքում 7,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, ցունամիի վտանգ կա. հայտնում են  օդերևութաբանները։

Ճապոնիայի հյուսիս-արևելքում տեղի ունեցած երկրաշարժից հետո Տոկիոյում ցնցումները  շարունակվում են ավելի քան մեկ րոպե։ Հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Երկրի  հյուսիս-արևելքում մոտ մեկ մետր բարձրության ցունամիի սպառնալիք է հայտարարվել, նշել են սեյսմոլոգները։

Ցունամիի նախազգուշացումը վերաբերում է Ճապոնիայի երկու պրեֆեկտուրաների՝ Միյագիի և Ֆուկուսիմայի  վրա։

Առաջին ցունամիի ալիքները Ճապոնիայի հյուսիս-արևելյան ափ կհասնեն 10-15 րոպեում,- նշել են սեյսմոլոգներ.

Տոկիոյում հզոր երկրաշարժից հետո տներում պատերը սարսափելի ճոճվել են։

Shantnews.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն