Ռուսաստանը մինչեւ վերջ կիրականացնի Ուկրաինայի ապառազմականացումն ու ապաազգայնականացումը․ Վլադիմիր Պուտին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը մինչեւ վերջ իրականացնելու է Ուկրաինայի ապառազմականացման եւ ապաազգայնացման հատուկ ռազմական գործողությունը։ Նա ասել է, որ ռուսական զինուժի կողմից հատուկ ռազմական գործողության իրականացման տակտիկան ամբողջապես արդարացրել է իրեն։
Նա նշել է, որ Դոնբասում մարտական գործողությունների ամենասկզբում տարբեր ուղիներով Կիեւին առաջարկվել էր մարտի մեջ չմտնել եւ պարզապես դուր բերել զորքերը։ «Չուզեցին։ Դե ինչ, դա իրենց որոշումն է։ Այն բանի գիտակցումը, թե իրականում ինչ է տեղի ունենում իրականում, անխուսափելիորեն նրանք կունենան»,- եզրակացրել է Պուտինը, նկատի ունենալով ուկրաինական ռազմաքաղաքական ղեկավարությանը։
Hraparak.am