Միացյալ Նահանգները Ուկրաինային 800 մլն ԱՄՆ դոլարի ռազմական աջակցություն կտրամադրի, այդ թվում և հակաօդային համակարգեր ու անօդաչու թռչող սարքեր: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին Սպիտակ տանը ելույթում հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը:

The Wall Street Journal-ի փոխանցմամբ, այդպիսով մեկ շաբաթվա ընթացքում Ուկրաինային տրամադրված օգնության չափը հասավ 1 մլրդ դոլարի:

«Խոսքը ազատության, սեփական ապագան որոշելու մարդու իրավունքների մասին է: Ուկրաինան երբեք չպետք է դառնա Պուտինի հաղթանակը՝ անկախ նրանից, թե ինչ առաջխաղացում կգրանցի նա մարտի դաշտում»,- ասել է Բայդենը:

Նա տեղեկացրել է, որ ռազմական աջակցության շրջանակում Ուկրաինային տրամադրվելու է 800 հակաօդային համակարգ, 9000 հակատանկային միջոց, 7000 միավոր հրազեն, 20 մլն փամփուշտ, ինչպես նաև անօդաչու թռչող սարքեր:

Խոսելով Ուկրաինայում իրադրության մասին՝ նա նշել է. «Ցանկանում եմ անկեղծ լինել: Սա կարող է լինել երկար ու բարդ մարտ լինել»:

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն