Կանադան Բելառուսի համար փակել է իր օդային տարածքը
Կանադան փակել է օդային տարածքը բելառուսական ինքնաթիռների համար: Այս մասին Twitter-ում հայտնել է Կանադայի տրանսպորտի նախարարությունը:
«Ռուսաստանի Դաշնության անմիջական կողմնակիցների և նրա Ուկրաինա ներխուժման դեմ ուղղված տնտեսական միջոցառումների շրջանակում մենք փակել ենք Կանադայի օդային տարածքը բելառուսական ավիափոխադրողների և ինքնաթիռների համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին:
Tert.am