ԱՄՆ-ն Ուկրաինայի երկնքում ոչ թռիչքային գոտի չի սահմանի: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին, գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

«Նախագահ Բայդենը որոշում է կայացրել՝ ելնելով մեր ազգային անվտանգության շահերից։ Ինչպես ավելի վաղ ասել ենք, ոչ թռիչքային գոտին մեզնից և ՆԱՏՕ-ից կպահանջի պոտենցիալ խոցել ռուսական ինքնաթիռները: Մենք շահագրգռված չենք երրորդ համաշխարհային պատերազմում ներգրավմամբ», - ասել է նա:

Բացի այդ, Սպիտակ տան մամուլի քարտուղարը նշել է, որ Վաշինգտոնը հասկանում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու խնդրանքները, բայց չի կատարի դրանք։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին:

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն