Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լը Դրիանը հայտարարել է, որ Ռուսաստանը միայն «ձևացնում է, թե բանակցում է» Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի վարչակազմի հետ։

Լը Դրիանը խաղաղության կոչ է արել և ասել, որ հակամարտող կողմերի միջև բանակցությունները հիմնականում կենտրոնանալու են հրադադարի վրա, գրում է republicworld.com-ը։

«Չես կարող բանակցել՝ ատրճանակը գլխիդ պահած», - ասել է ֆրանսիացի պաշտոնյան Le Parisien-ին: 

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին:

Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»:

Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն