Պեսկովը քննադատել է Ջո Բայդենին
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը քննադատել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին, որը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Վլադիմիր Պուտինին անվանել է «ռազմական հանցագործ»:
«Անթույլատրելի և աններելի ենք համարում նման հռետորաբանությունը մի պետության ղեկավարի կողմից, որի ռումբերից հարյուրհազարավոր մարդիկ են զոհվել ողջ աշխարհում»,- ասել է Պեսկովը:
Պեսկովին հարցրել են, թե ինչու ՌԴ նախագահը չի պատասխանում նման հայտարարություններին: «Մեր նախագահը շատ իմաստուն, հեռատես և քաղաքավարի միջազգային գործիչ է»,- ասել է Պեսկովը։
1lurer.am