Վրաստանի վարչապետը հիշեցրել է, որ 2008-ին Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ չեն սահմանվել
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին իր լեհ գործընկեր Մատեուշ Մորավեցկու հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ հիշեցրել է, որ 2008 թ. օգոստոսյան պատերազմի ժամանակ որևէ երկիր Ռուսաստանի դեմ պատժամիջոց չի սահմանել:
Վրաստանի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ չեն պատրաստվում միանալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին, որոնք Արևմուտքը սահմանել է Ուկրաինայում հատուկ գործողության պատճառով:
1lurer.am