Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հինգշաբթի օրը հայտարարել է, որ աշխարհը կկանգնի պարենային խորը ճգնաժամի առաջ առաջիկա 12-18 ամիսների ընթացքում՝ կապված Ուկրաինայի իրադարձությունների հետ։ Հաղորդում է ՌԻԱ Նովոստին

«Ուկրաինայի պատերազմի պատճառով մոտակա 12-18 ամիսներին մենք կկանգնենք պարենային խորը ճգնաժամի առաջ, հատկապես Ռուսաստանից շատ կախված երկրներում՝ Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում, ուստի Եվրոպան պետք է պատրաստ լինի դրան,սա  մարտահրավեր  է իր  և իր գործընկերների համար»,- ասել է Մակրոնը մեծ մամուլի ասուլիսում՝ ներկայացնելով իր նախընտրական ծրագիրը։

Նա նաև հայտարարել է, որ նպատակ ունի ապահովել Ֆրանսիայի պարենային անկախությունը, եթե ընտրվի պետության ղեկավար առաջիկա հինգ տարիներին։

Shantnews.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն