Ուկրաինայի նախագահի գրասենյակի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը նշել է, թե երբ է հնարավոր Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումը․ տեղեկացնում է Lenta.ru-ն։

Նրա խոսքով՝ գործընթացը կարող է տևել մի քանի օրից մինչև մեկուկես շաբաթ։

Պոդոլյակի խոսքով՝ թե՛ ուկրաինական, թե՛ ռուսական պատվիրակություններն այս պահին իրենց դիրքերում են։

«Վիճելի կետերի համաձայնեցումը կարող է տևել մի քանի օրից մինչև մեկուկես շաբաթ։ Այդ ընթացքում մենք պետք է մոտենանք խաղաղության համաձայնագիր կնքելուն», — նշել է նա։

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն