Ամստերդամի կողմից սառեցված ռուսական ակտիվների ծավալն աճել է մինչև 200 մլն եվրո, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Նիդեռլանդների Կենտրոնական բանկի նախագահ Կլաաս Կնոտին։

Նախօրեին այս երկրի ֆինանսների նախարարության ղեկավար Սիգրիդ Կագը հայտնել էր, որ Նիդեռլանդների բանկերը, ներդրումային և կենսաթոշակային հիմնադրամները վեց միլիոն եվրո սառեցված ակտիվներ ունեն։

«Կարող եմ ասել, որ այս ընթացքում մենք սառեցրել կամ կալանքի տակ ենք վերցրել ավելի քան 200 միլիոն եվրո»,- ասել է ԿԲ նախագահը։

Նրա խոսքով՝ ցուցանիշը կմեծանա։

Shantnews.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն