Նոր պատժամիջոցներ` ռուսական բանկերի ու ռուս գործարարների նկատմամբ
Ճապոնիայի կառավարությունը նոր պատժամիջոցներ է մտցնում ՌԴ-ից կազմակերպությունների ու մասնավոր անձանց նկատմամբ` Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Համաձայն Ճապոնիայի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրության, նոր պատժամիջոցները կվերաբերեն 15 մասնավոր անձի և 9 կազմակերպության, մասնավորապես` ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովային, «Ռոսօբորոնէքսպորտ» և «Ռուսաստանի ուղղաթիռներ» կազմակերպություններին:
Ավստրալիան իր հերթին պատժամիջոցներ կկիրառի ՌԴ 11 բանկերի և 2 ռուս ձեռնարկատերերի նկատմամբ:
ԱՄՆ հնագույն բանկը` Bank of New York Mellon-ը, Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով որոշում է կայացրել դադարեցնել ներդրումները ռուսական արժեթղթերում: Դա կհանգեցնի 2022 թ. առաջին քառորդում բանկի եկամուտների 100 մլն դոլարով նվազեցման:
1lurer.am