Գերմանիայում ուկրաինացի դեսպան Անդրեյ Մելնիկի հռետորաբանությունն ու կանցլեր Օլաֆ Շոլցին ուղղված նրա պահանջները սկանդալ են առաջացրել Բեռլինում։ Այս մասին գրում է Junge Welt-ը։

Նա պահանջել է դաշնային կանցլերից, ում հրամանով Ուկրաինան շռայլորեն ապահովվում է հրաձգային զենքով, հանդես գալ ևս մեկ կառավարական հայտարարությամբ, աջակցել Ուկրաինային, ավելացնել մատակարարումներն ու միջամտել Ռուսաստանի կողմից անցկացվող օպերացիային։

Բացի այդ, Մելնիկը դժգոհություն է հայտնել, թե ինչպես է Zeit պարբերականը լուսաբանում «Ազով» գումարտակի գործողությունները՝ «պահանջելով դադարեցնել մարտիկների հրեշացումը»։

Shantnews.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն