Ֆինլանդիան՝ աշխարհի ամենաերջանիկ երկիր
Ըստ World Happiness Report-ի՝ Ֆինլանդիան հինգերորդ անգամ անընդմեջ գլխավորում է աշխարհի ամենաերջանիկ երկրների ցանկը։
Զեկույցը կազմվում է ամեն տարի ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների բաժնի կողմից: Այն ներառում է աշխարհի 146 երկիր և հաշվի է առնում այնպիսի ցուցանիշներ, ինչպիսիք են կյանքի տևողությունը, սոցիալական աջակցությունը, կոռուպցիան։ Երջանկության մասին համաշխարհային առաջին զեկույցը հրապարակվել է 2012 թվականին։
Ամենաերջանիկ երկրների տասնյակում ներառվել են Դանիան, Իսլանդիան, Շվեյցարիան, Նիդերլանդները, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նորվեգիան, Իսրայելը և Նոր Զելանդիան։ ԱՄՆ-ը 16-րդ տեղում է (2021-ին՝ 14-րդ), Մեծ Բրիտանիան՝ 17-րդ (2021-ին՝ 18-րդ), Ֆրանսիան՝ 20-րդ (անփոփոխ):
Ռուսաստանը ցուցակում 80-րդն է (2021 թ.՝ 60-րդ), Հայաստանը՝ 82-րդը, Ադրբեջանը՝ 92-րդը, Ուկրաինան՝ 98-րդը, Վրաստանը՝ 105-րդը։
Ըստ ՄԱԿ-ի՝ ամենադժբախտ երկիրը Աֆղանստանն է (վարկանիշի վերջին տողը)։
1lurer.am