Ռուսաստանի սոցիալական ցանցերի անջատումները 2022 թվականին երկրի տնտեսությանն արժեցել են 861 միլիոն դոլար՝ գրում է Fortune-ը:

Ըստ պարբերականի՝ 2021 թ. Ռուսաստանի նմանատիպ միջոցառումների տնտեսական ազդեցությունը չնչին էր։ Top10VPN.com-ի տվյալներով՝ այն կազմել է ընդամենը 1 միլիոն դոլար, մինչդեռ 2020 թվականին Ռուսաստանը նույնիսկ ցուցակում չի հայտնվել:

Տնտեսությանը սոցցանցերի հանդեպ սահմանափակումների պատճառած վնասի չափերով երկրորդ տեղում Ղազախստան է՝ 430 միլիոն դոլար: Տնտեսական այս վնասի պատճառը ինտերնետի անջատումն էր տարեսկզբին տեղի ունեցած բողոքի ակցիաների օրերին:

Հաջորդը Մյանման է, որի տնտեսությունը 185 միլիոն դոլար վնաս կրեց, երբ կառավարությունը փակեց համացանցը՝ ​​բողոքի ցույցերը խոչընդոտելու նպատակով:

Ուկրաինայում ՌԴ հատուկ գործողության սկզբից հետո Կրեմլի սահմանափակումներին ենթարկվեցին արևմտյան սոցիալական մեդիաընկերություններն ու լրատվամիջոցները: Ռուսաստանի կառավարությունը սահմանափակեց մուտքը Facebook, Instagram և Twitter:

Ըստ պարբերականի՝ ՌԴ  միլիոնավոր օգտատերեր փորձում են շրջանցել սահմանափակումները՝ օգտագործելով վիրտուալ մասնավոր ցանցեր (VPN) և կոդավորված հաղորդագրությունների հավելվածներ:

Ռուսաստանցիները նաև օգտագործում են dark web-ը՝ գաղտնագրված ցանցի մի տեսակ, որի բովանդակությունը գրանցված չէ որոնման համակարգերում և հասանելի է միայն Tor browser-ի նման հատուկ ծրագրաշարի միջոցով:

1lurer.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն