Կորոնավիրուսի 872 նոր դեպք Վրաստանում, մահացել է 18 քաղաքացի
Մարտի 18-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 872 նոր դեպք՝ գրում է jnews.ge կայքը:
Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել 913 մարդ, մահացել է 18 պացիենտ:
Համավարակի տարածումից առ այսօր Վրաստանում գրանցված է կորոնավիրուսով վարակման 1 640 550 դեպք, այստեղից ապաքինվել է 1 594 924 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը 16 630 է:
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 18 331 թեստավորում, այդ թվում 15 623-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 2708-ը՝ ՊՇՌ թեստով:
Դրականության օրական ցուցանիշը 4.76% է, վերջին 14 օրվանը՝ 10.19%, վերջին 7 օրվանը՝ 6.61%:
Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 2 839 891 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 1395 բուժառու:
1lurer.am