Հայտնի հանգստավայրի ափին հազվագյուտ երեւույթը հայտնվել է լուսանկարում եւ զարմացրել հանգստացողներին
Կիպրոսի հայտնի առողջարանային քաղաքի ափերին անսովոր բնական երեւույթը հայտնվել է լուսանկարում եւ զարմացրել հանգստացողներին, գրել է Lenta-ն՝ հղում անելով Daily Mail-ին:
Զբոսաշրջիկները Լիմասոլ բնակավայրի մերձափնյա հատվածում նկատել են ծովի վրա «սավառնող» կրուզիային նավեր: Օպտիկական պատրանքին դիտողների թվում էր լուսանկարիչ Միխալիս Մայքլը՝ հենց նա է ֆիքսել հազվագյուտ երեւույթը:
Լուսանկարների հեղինակի խոսքով՝ նա երկու ժամ մեքենայով հասել է լողափ՝ ծովում լողանալու եւ արեւայրուք ստանալու համար, եւ երբ տեսել է, թե ինչպես է մարդկանց բազմությունը նայում հորիզոնին, տղամարդը անմիջապես վազել է տեսախցիկի հետեւից:
«Նման գեղեցիկ միրաժների պատճառը եղանակային պայմաններն են. սա այսպես կոչված ջերմաստիճանի շրջումն է, երբ սառը օդը մոտ է գտնվում ծովին, իսկ վերեւում ավելի տաք օդն է գտնվում», - պարզաբանել է Մայքլը:
Երեւույթը կոչվում է «ֆատա մորգանա». դրանք միրաժներ են, որոնք ի հայտ են գալիս, երբ մթնոլորտի ստորին շերտերում ջերմաստիճանի տարբերության պատճառով առաջանում են տարբեր խտության օդի մի քանի հաջորդական շերտեր: