Խորհրդային և ռուսական հակահրթիռային պաշտպանության համակարգերը չեն կարող օրինական կերպով փոխանցվել երրորդ երկրներին։ Այդ մասին ուրբաթ՝ մարտի 18-ին, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«C-300-ների փոխանցումն այլ պետություններից Ուկրաինային անօրինական կհամարվի: Ուկրաինա ուղարկվող զենքով ցանկացած բեռ Ռուսաստանի համար կդառնա օրինական թիրախ»,- ասել է ռուսական դիվանագիտության ղեկավարը:

Նախօրեին Բուլղարիայի Սոցիալիստական ​​կուսակցությունը դեմ է արտահայտվել C-300 հակաօդային պաշտպանության համակարգերն Ուկրաինային փոխանցելուն։ Նույն օրը բրիտանական Financial Times թերթը հայտնել է, որ Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը Սլովակիա և Բուլղարիա այցերի ժամանակ կքննարկի խորհրդային С-300 համակարգերի մատակարարման հնարավորությունը։

Մարտի 17-ին Սլովակիայի պաշտպանության նախարար Յարոսլավ Նադն իր ամերիկացի գործընկերոջ հետ քննարկել է Ուկրաինայի իրավիճակը և Սլովակիայի՝ խորհրդային հակաօդային պաշտպանության համակարգերը, Ուկրաինային որպես ռազմական օգնություն տրամադրելու հարցը։

Խնդրի վերաբերյալ դեռ որոշում չի կայացվել։ ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն շարունակում են աշխատել այս հարցի լուծման ուղղությամբ։

Ռուսաստանը դատապարտում է Ուկրաինային զենքի մատակարարումը: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային զենք և վարձկաններ մատակարարելով՝ Արևմուտքը Կիևին մղում է արյունահեղության։

1lurer.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն