Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել է, որ Վլադիմիր Զելենսկին պատրաստ է ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը, եթե Ռուսաստանի ղեկավարը պատրաստակամություն դրսևորի. դա կարող է տեղի ունենալ «թեկուզ վաղը, թեկուզ վաղը չէ՝ մյուս օրը», տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Եթե Պուտինը պատրաստակամություն դրսևորի նման հանդիպման նկատմամբ, ապա՝ բառացիորեն թեկուզ վաղը, թեկուզ վաղը չԷ՝ մյուս օրը: Նախագահ Զելենսկին պատրաստ է այդ հանդիպմանը: Նրա դիրքորոշումը հստակ է, այն ձևավորվել է բոլոր հարցերի շուրջ, և Ուկրաինան այդ զրույցին պատրաստ է»,-ասել է Կուլեբան «Ուկրաինսկայա պրավադա»-ին տված հարցազրույցում՝ պատասխանելով այն հարցին, թե երբ կարող է տեղի ունենալ Պուտինի հետ Զելենսկու հանդիպումը: Նա հավելել է, որ արդեն տարբեր երկրների միջև մրցակցություն և մրցում հանդիպումը կազմակերպելու համար:

«Ես կարող եմ ասել, որ Զելենսկու և Պուտինի հանդիպումն անցկացնելու իրավունքի համար մրցությունն ավելի խիստ է, քան Օլիմպիական խաղերի անցկացման համար»,-հայտարարել է Կուլեբան: Ավելի վաղ Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական, Ռուսաստանի հետ բանակցություններում ուկրաինական պատվիրակության անդամ Միխայիլ Պոդոլյակը հայտարարել է Պուտինի հետ Զելենսկու հնարավոր ուղղակի բանակցությունների համար փաստաթղթերի նախապատրաստման մասին:

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն