Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեսաուղերձ է հղել՝ ամփոփելով պատերազմի 23-րդ օրը։

Նա հայտարարել է, թե հարձակվելով Ուկրաինայի վրա, Ռուսաստանը քանդում է այն ամենը, ինչին հասել էր ռուս հասարակությունն անցած 25 տարիների ընթացքում։

Ուկրաինայի նախագահը նշել է՝ ռուսները վերադառնում են «90-ականներ», և զրկված են լինելու ազատությունից։ «Ուկրաինայի դեմ պատերազմի հետևանքները նրանց համար ցավոտ կլինեն»

Զելենսկին խոսել է նաև Ռուսաստանի դեմ աշխարհի տարբեր երկրների սահմանած պատժամիջոցների մասին՝ հավաստիացնելով, որ դրանք շարունակական են լինելու։

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն