Նորվեգիայում ամերիկյան ռազմական ինքնաթիռ է կործանվել
Նորվեգիայում՝ ՆԱՏՕ-ի զորավարժությունների ժամանակ ամերիկյան ռազմական ինքնաթիռ է կործանվել։ Այս մասին հայտնում է golosameriki.com-ը՝ հղում անելով Նորվեգիայի ԱԻՆ ներկայացուցիչներին։
Ամերիկյան Osprey կոնվերտոպլանն անհետացել է ժամը 18։26-ին, երկրի հյուսիսում՝ Բուդյո քաղաքից հարավ, եղանակային վատ պայմաններում։
4 հոգանոց անձնակազմով ինքնաթիռը մասնակցել է ՆԱՏՕ-ի «Սառը պատասխան» զորավարժություններին, որոնց մասնակցում է 30 հազար մարդ ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրներից։
Դեպքի վայրում իրականացվում են որոնողական աշխատանքներ։
Shantnews.am