Պենտագոնի ղեկավարը վերահաստատել է, որ ԱՄՆ-ը չի մասնակցի Ուկրաինայում ռազմական գործողություններին
ԱՄՆ-ը չի մասնակցի Ուկրաինայում ռազմական գործողություններին և այդ երկրում ոչ թռիչքային գոտի չի սահմանի: Այդ մասին հայտարարել է Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը:
Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը բազմիցս հայտարարել է, որ ոչ թռիչքային գոտի ստեղծելը կնշանակի առճակատում Ռուսաստանի հետ։ «Մենք փորձում ենք խուսափել դրանից։ Խոսքը երկու միջուկային տերությունների մասին է։ Ոչ ոք չի ցանկանում նման բանի ականատես դառնալ»,- նշել է Օսթինը:
Պենտագոնի ղեկավարը, այդուհանդերձ, զգուշացրել է, որ ԱՄՆ-ը կպաշտպանի ՆԱՏՕ-ի անդամ երկրների «ամեն մի թիզ հողը»։
Ամերիկյան կողմը հայտնել է նաև, որ ԱՄՆ իշխանություններն Ուկրաինայում ռազմական գործողությունները դադարեցնելու դեպքում կչեղարկեն Ռուսաստանի դեմ պատժամիջոցները։
1lurer.am