Զելենսկին հայտարարել է Ուկրաինայում որոշ ընդդիմադիր կուսակցությունների գործունեության դադարեցման մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է որոշ ընդդիմադիր կուսակցությունների գործունեության դադարեցման մասին: ՏԱՍՍ գործակալության հաղորդմամաբ՝ Զելենսկին նշել է, որ այդ քաղաքական կառույցները կապված են ՌԴ-ի հետ:
«Ուկրաինայի ազգային անվտանգության խորհուրդը, հաշվի առնելով լայնածավալ պատերազմը և որոշ քաղաքական կառույցների կապերը այդ պետության հետ, որոշել է դադարեցնել մի շարք քաղաքական կուսակցությունների գործունեությունը ռազմական դրության ընթացքում»,- ասել է Զելենսկին:
Զելենսկին ընդգծել է, որ Արդարադատության նախարարությանը հանձնարարվել է «անհապաղ սահմանված կարգով» ապահովել այդ քաղաքական ուժերի գործունեության դադարեցումը։
Tert.am