Հաղթանակ՝ նոկաուտով. բռնցքամարտիկ Արթուր Բազեյանը հռչակվել է Եվրոպայի չեմպիոն
Հայաստանն առաջին չեմպիոնական տիտղոսն է նվաճել Իտալիայի Ռոզետո–դելի–Աբրուցի քաղաքում ընթացող բռնցքամարտի մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնությունում։
Իր բոլոր մրցակիցներին հաղթել ու պատվո հարթակի ամենավերին աստիճանին է կանգնել 56 կգ քաշային Վլադիմիր Ենգիբարյանի անվան մարզադպրոցի սան Արթուր Բազեյանը։
ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայից հայտնում են, որ մարզիչներ Արման Հարությունյանի և Ռոբերտ Պետրոսյանի սանը պարզապես ֆանտաստիկ մրցելույթներ է անցկացրել ու եզրափակիչում նոկաուտով հաղթել իռլանդացի Ադամ Բրաիան Հեսսիոնին։
2-րդ ռաունդում հայ մարզիկի ուժգին հարվածներից հետո մրցավարը երկու անգամ դադարեցրել է մենամարտն ու հաշիվ բացել, ու եթե առաջին դեպքում իռլանդացի մրցակիցը կարողաել էվ շարունակել պայքարը, ապա երկրոդ դեպքում մրցավարը դադարեցրել է մենամարտը։
Սա այս մրցաշրջանում հայկական բռնցքամարտի առաջին չեմպիոնական տիտղոսն էր հեղինակավոր մրցաշարերում։