Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը ելույթ է ունեցել Ալմաթիի «Աստանա» հրապարակում և բոլոր ղազախստանցիներին շնորհավորել  Նովրուզ տոնի կապակցությամբ, հայտնում է Tengrinews.kz-ը։

Տոկաևը նշել է, որ երկիրը թևակոխել է զարգացման նոր փուլ։ Ինչպես ընդգծել է նա, իր ուղերձում ներկայացված լայնածավալ բարեփոխումներն ուղղված են Ղազախստանի խորը արդիականացմանը։

«Առջևում լայնածավալ բարեփոխումներ են: Առջևում նոր Ղազախստանի կառուցումն է՝ ձեզ հետ միասին: Երիտասարդության հետ մենք անպայման կկառուցենք նոր երկիր, նոր Ղազախստան, երկրորդ հանրապետությունը, և մենք հաջողության կհասնենք»,- ասել է Տոկաևը՝ դիմելով ժողովրդին։

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն