Ուկրաինացի ազգայնական զորախմբերը նահանջել են Կիեւի արվարձանից
Ռուսաստանի ռազմադեսանտային ուժերի ճնշման ներքո, ուկրաինական ազգայնական զորախմբերը նահանջել են Կիեւի արվարձաններից։ Այս մասին հայտնում է ՌԴ Պաշտպանության նախարարությունը։
Համաձայն ռուսական կողմի հաղորդագրության, ազգայնական զորախմբերը եւ ուկրաինական զինուժի ստորաբաժանումները, Կիեւի արվարձաններից հեռացել են, թողնելով գործող վիճակում գտնվող տանկեր, զրահատրանսպորտային միջոցներ, մեծաքանակ հրազենային զենք եւ զինամթերք, հակատանկային միջոցներ վերջինիս պահեստային զինամթերքով հանդերձ։
Ռազմավար հանդիսացող ողջ զենք-զինամթերքը ռուսական կողմը կփոխանցի Դոնբասյան հանրապետությունների ուժային կառույցներին։
Hraparak.am