Ուկրաինայում հայ զինծառայող է զոհվել
Ուկրաինայում ՌԴ հատուկ ռազմական գործողության ժամանակ սպանվել է ևս մեկ հայ զինծառայող՝ 29-ամյա դեսանտային Արման Ղազարյանը՝ ծնունդով Բուրյաթիայից, հայտնում է Ուլան Ուդեի Հայկական սփյուռքի խորհուրդը Facebook-ում։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին:
Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»:
Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։
Tert.am