Հրապարակվել են չինական Boeing 737-ի վայր ընկնելու կադրերը
Համացանցում հրապարակվել են չինական Boeing 737-ի վայր ընկնելու կադրերը: Հիշեցնենք՝ ինքնաթիռում եղել է 133 ուղևոր։ Տեսանյութը հրապարակել է չինական Video Salon Telegram ալիքը։
Օդային վթարները հաճախ տեղի են ունենում ինքնաթիռի թռիչքի և վայրէջքի ժամանակ, քանի որ դրանք թռիչքի ամենադժվար տարրերն են, Lentа.ru-ին պարզաբանել է Ռուսաստանի վաստակավոր օդաչու, «Վնուկովո» ավիաընկերության նախկին թռիչքային տնօրեն Յուրի Սիտնիկը։ Նա նշել է թռիչքի ընթացքում մարդատար Boeing 737-ի կործանման հնարավոր պատճառները։
«Վթարների շատ քիչ մասն է տեղի ունենում թռիչքի ժամանակ. դա կարող է լինել ինքնաթիռի բախում, երկու շարժիչի խափանում, վառելիքի սառչում, որոշ համակարգերի խափանում, նավիգացիայի խափանում և, իհարկե, ահաբեկչական հարձակումներ, դրանք ոչ ոք չի չեղարկել: Ամեն ինչ հնարավոր է»,- ասել է նա։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Չինաստանի հարավում՝ Գուանսի Չժուան ինքնավար շրջանի Վուչժոու քաղաքային թաղամասի Թենգ կոմսության լեռնային տարածքում, կործանվել է China Eastern Airlines ավիաընկերության Boeing 737-ը։ Ինքնաթիռը Կունմինգից Գուանչժոու էր թռչում 132 հոգով։ Զոհերի և ավիավթարի պատճառների մասին պաշտոնական տեղեկություն դեռևս չկա։ Վթարի վայրում որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։