Ռուսաստանը բացասաբար կարձագանքի, եթե ՆԱՏՕ-ի երկրներից մեկը փորձի միջամտել Ուկրաինայի իրավիճակին։ Այդ մասին հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը՝ փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Նրա խոսքով՝ հենց դա է ասել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը իր երկրի քաղաքացիներին ու ողջ աշխարհին ուղղված ուղերձում։

«Պետության ղեկավարը չափազանց մատչելի և հասկանալի ասել է, որ թե ինչ է սպասվում այն երկրին, որը կորոշի միջամտել հատուկ ռազմական գործողության ընթացքին»,- ասել է խոսնակը՝ պատասխանելով Ուկրաինայի տարածքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումը շրջանցելով խաղաղապահ գործողություն իրականացնելու մասին հարցին։

Մարտի 21-ին հայտնի դարձավ, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, ինչպես նաև Իտալիայի և Մեծ Բրիտանիայի վարչապետներ Մարիո Դրագիի և Բորիս Ջոնսոնի հետ հեռախոսազրույցների ընթացքում կքննարկի Ուկրաինայում ստեղծված իրավիճակը։

Պեսկովն անդրադարձել է նաև Ժոզեպ Բորելի հայտարարությանը Ռուսաստանից նավթի ներկրումից հրաժարվելու մասին և շեշտել է, որ Ռուսաստանի նավթի մատակարարումների վրա էմբարգո սահմանելու Եվրամիության որոշումը, եթե ընդունվի, լրջորեն կազդի համաշխարհային շուկայի վրա, կվատթարացնի Եվրոպայում էներգետիկ հավասարակշռությունը և հարված կհասցնի բոլորին։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը զգուշացել է, որ եվրոպացիները «մեծ խնդիրներ կունենան»։

1lurer.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն