ԵՄ ԱԳ նախարարները երկուշաբթի Բրյուսելյան հանդիպման ժամանակ քաղաքական որոշում կկայացնեն Ուկրաինային զենք գնելու համար լրացուցիչ միլիարդ եվրո հատկացնելու մասին, հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոքը։

Նրա խոսքով, Գերմանիան, իր հերթին, կաշխատի ապահովել, որ եթե Ուկրաինան զենք գնի գերմանական արտադրողներից, այն կատարվի հնարավորինս արագ:

Կառավարության ճեպազրույցում Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցիչ Անդրեա Զասեն պարզաբանել է, որ խոսքը հավելյալ 500 մլն եվրոյի մասին է, այսպիսով Ուկրաինայի պաշտպանության համար ֆինանսական աջակցության ընդհանուր գումարը կկազմի մեկ միլիարդ եվրո։ «Արդեն հատկացվել է 500 միլիոն եվրոն, այսօր քաղաքական որոշում կկայացվի լրացուցիչ 500 միլիոն հատկացնելու մասին»,- ասել է գերմանացի պաշտոնյան։

1lurer.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն