Թուրքիայում գլխաշորով կին ոստիկանը մահակով հարվածել է կին ցուցարարի
Ներկայիս Թուրքիայի հարավային Ադանա նահանգում ոստիկանությունը բիրտ ուժ է կիրառել քայլերթ իրականացրած Ֆուրքան հիմնադրամի անդամների նկատմամբ։ Վերջիններս ակցիա էին անցկացնում՝ հաջակցություն իրենց հիմնադրամի ձերբակալված անդամների, փոխանցում է Ermenihaber-ը։
Գլխաշորով կին ոստիկանը մահակով հարձակվում է մայթին միայնակ կանգնած կին ցուցարարին և տապալում գետնին։ Համացանցը ողողվել է այդ կադրերով և մեծ աղմուկ բարձրացրել թուրք օգտատերերի շրջանում։
Ոստիկանությունն ակցիայի մասնակիցների դեմ նաև արցունքաբեր գազ է կիրառել։
Shantnews.am