Արժույթները նվազել են. Կենտրոնական բանկը սահմանել է նոր փոխարժեքներ
ԱՄՆ դոլարի փոխարժեքն երեկ՝ հունիսի 24-ին, կազմել է 507.90 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 4.11 դրամով:
Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 606.64 դրամ (նվազել է 4.70 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 709.23 դրամ (նվազել է 5.59 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.03 դրամ (նվազել է 0.02 դրամով):