Եվրամիությունն արագ արձագանքման ուժեր կստեղծի՝ բաղկացած հինգհազարանոց կորպուսից
Եվրամիությունը պատմության մեջ առաջին անգամ հավանություն է տվել պաշտպանության և անվտանգության ոլորտում «Ռազմավարական կողմնացույց» հայեցակարգին, որով նախատեսվում է արագ արձագանքման եվրոպական ուժերի ձևավորում՝ բաղկացած հինգհազարանոց կորպուսից, փոխանցում է ТАСС-ը։
Փաստաթուղթը համաձայնեցրել են ԵՄ անդամ երկրների արտգործնախարարները և պաշտպանության նախարարները՝ Բրյուսելում կայացած համատեղ նիստում: Ռազմավարության վերջնական հաստատումը սպասվում է մարտի 24-25-ին կայանալիք Եվրամիության գագաթնաժողովին:
Ինչպես Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է Լատվիայի արտգործնախարար Էդգարս Ռինկևիչսը, փաստաթուղթն անհրաժեշտ գործիքների հավաքածու է, որը Եվրամիությանը թույլ կտա դառնալ «իրական աշխարհաքաղաքական խաղացող անվտանգության և պաշտպանության ոլորտում՝ ՆԱՏՕ-ի հետ համատեղ»: Նրա խոսքով՝ այդ նախաձեռնության ապագան մեծապես կախված կլինի նրանից, թե ինչպես հնարավոր կլինի աջակցել Ուկրաինային:
1lurer.am