ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր Բեռլինում հանդիպել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական զարգացման և համագործակցության նախարարության պետքարտուղար Նիլս Աննենի հետ։

Կողմերը քննարկել են Հայաստան-Գերմանիա տնտեսական և տեխնիկական համագործակցության հետագա զարգացման հեռանկարները։

Երկուստեք ընդգծվել է Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների շարունակական զարգացման կարևորությունը։

Կողմերը պայմանավորվել են շարունակել շփումները երկկողմ և բազմակողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ։

1lurer.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն