Եվրամիությունն առաջիկա շաբաթվա ընթացքում Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ չի սահմանի: Այդ մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։

«Բրյուսելում կայացած հանդիպման ժամանակ Եվրամիության երկրների արտգործնախարարները Ռուսաստանից էներգակիրների ներմուծման գործընթացում սահմանափակումների վերաբերյալ որոշում չեն կայացրել: Այդ հարցը, սակայն, քննարկվել է։ Հարկավոր է արդյունավետ լուծումներ գտնել, որոնք Եվրամիության համար բեռ չեն դառնա»,- ընդգծել է նա։

Բորելի խոսքով՝ ԵՄ անդամ երկրների ռազմական ծախսերը ներկայումս կազմում են մոտ 200 մլրդ եվրո, ինչը չորս անգամ ավելի է, քան Ռուսաստանը ծախսում է պաշտպանական ոլորտի համար։ «ԵՄ-ն պետք է մեծացնի ռազմական ծախսերը»,- հավելել է դիվանագետը։

1lurer.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն