Ո՞ր սահմանափակումներն են վերանում Վրաստանում
Վրաստանում այսօր՝ մարտի 22-ին կայացած կորոնավիրուսի դեմ պայքարի նպատակով ստեղծված միջգերատեսչական խորհրդի նիստից հետո՝ խորհրդի համակարգող Գիորգի Ղիբրաձեն անդրադարձել է երկրում սահմանափակումների վերացմանը:
«Ալիք Մեդիան» ներկայացնում է այն սահմանափակումները, որոնց վերացման մասին այսօր հայտարարել է կառավարությունը:
Մարտի 28-ից Վրաստանի բաց տարածքներում դիմակ կրելն այլևս պարտադիր չի լինի։
Սննդի օբյեկտների, ինչպես նաև սպորտային, մշակութային կամ այլ, այդ թվում՝ սոցիալական միջոցառումների քանակական սահմանափակումները հանվում են։
Հեռավար աշխատող աշխատակիցները կվերադառնան գրասենյակներ։
Վրաստանի այն քաղաքացիների համար, որոնք երկիր են վերադառնում առանց «PCR» թեստի, ինքնամեկուսացման պարտավորությունը վերացվում է։
Պատվաստումների խրախուսման ծրագիրը պահպանվում է։
Shantnews.am