Իտալիան սառեցրել Է ԵՄ-ի պատժամիջոցների տակ հայտնված ռուսաստանցի օլիգարխների ավելի քան 800 միլիոն եվրո ընդհանուր գումարի ակտիվները, հայտարարել Է Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին:

«Պատժամիջոցները, որոնք մենք համաձայնեցրել ենք մեր գործընկերների հետ, նպատակ  ունեն Ռուսաստանի կառավարությանը հասցնել մարտական գործողությունների դադարեցման, ստիպել լրջորեն և անկեղծորեն նստել բանակցությունների սեղանի շուրջը: Այս սահմանափակումները ծանր հարված են հասցրել Ռուսաստանի տնտեսությանը, ֆինանսական շուկաներին և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին մոտ կանգնած մարդկանց անձնական բարեկեցությանը: Իտալիայում մենք սառեցրել ենք ԵՄ ցուցակում հայտնված օլիգարխների՝  ավելի քան 800 միլիոն եվրոյի ունեցվածքը»,- ասել է Դրագին՝ ելույթ ունենալով Ազգային խորհրդարանի պատգամավորների պալատում՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու տեսակոնֆերանսից հետո։

Shantnews.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն