Պենտագոնը հույս է հայտնել, որ Սիրիայում ՌԴ-ի ռմբակոծիչներն ապակայունացման չեն հանգեցնի
ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Ջոն Քիրբին հույս Է հայտնել, որ բոլոր պետությունները, որոնք ներքաշված են սիրիական խնդրի մեջ, կխուսափեն այնպիսի գործողություններից, որոնք կարող են իրադրության ապակայունացման հանգեցնել Սիրիայում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Համառորեն կոչ ենք անում բոլոր շահագրգիռ կողմերին՝ այնպես գործել Սիրիայում, որպեսզի չնպաստել ապակայունացմանը, անվտանգության բացակայությանը, եւ, ընդհակառակը, ավանդ ներդնել (հակամարտության) խաղաղ քաղաքական ելքի գործում»,-ճեպազրույցում ասել Է Քիրբին՝ ի պատասխան ռուսաստանյան Տու-22Մ3 ռմբակոծիչների՝ Սիրիա ժամանելը մեկնաբանելու խնդրանքին, որոնք ունակ են հականավային սպառազինություն կրել:
Քիրբին շարունակել Է, որ ինքը «չի ցանկանում հաստատել այլ երկրի զինված ուժերի վերաբերյալ մամուլի հաղորդագրությունները, քանի որ դա «իրեն անհարմար վիճակի մեջ Է դնում»:
Մամուլի քարտուղարն ընդգծել Է, որ ԱՄՆ-ի ուշադրությունը Սիրիայում կենտրոնացած Է բացառապես «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի վրա:
«Մենք կցանկանայինք, որպեսզի բոլոր գործընկերները, բոլոր կազմակերպությունները, բոլոր պետությունները (…) ներգրավված լինեն այնպես, որպեսզի դա խաղաղ ելքի ու քաղաքական կարգավորման հանգեցնի այդ քաղաքացիական պատերազմում»,-ասել Է Քիրբին:
Մայիսի 25-ին ՌԴ-ի պաշտպանության նախարարությունը հաղորդել Է, որ Սիրիայի «Խմեյմիմի» ռուսաստանյան ռազմակայան են ժամանել Տու-22Մ3 երեք հեռահար ռմբակոծիչներ:
Հաղորդագրության համաձայն, «Միջերկրական ծովի գոտու օդային տարածքի յուրացման վարժական առաջադրանքները կատարելուց հետո հեռահար ռմբակոծիչները մշտական բազավորման կվերադառնան Ռուսաստանի Դաշնության տարածք»,-ասվում Է պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ: Մայիսի 26-ի առավոտյան ՌԴ պաշտպանության նախարարությունը հաղորդել Է, որ ինքնաթիռներն առաջին թռիչքներն են կատարել Միջերկրական ծովի ջրատարածքի վրա, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: