ԱԺ 8-րդ գումարման 3-րդ նստաշրջանի մարտի 22-ի նիստում պատգամավորները 66 կողմ, 18 դեմ, 1 ձեռնպահ հարաբերակցությամբ որոշեցին այսօր փակ նստում  քննարկել Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակը, սպառնալիքները և հրատապ անելիքները։ Հարցի քննարկման ժամանակ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն առաջարկեց ոչ թե ամբողջ նիստն անցկացնել փակ ընթացակարգով, այլ միայն այն հատվածները, որոնք պետական կամ ծառայողական գաղտնիք են պարունակում: Պատգամավորը նշեց, որ ներկայացնող հարցը հանրության լայն շրջանակների է հետաքրքրում։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն էլ նկատեց, որ հարցը լայն հետաքրքրություն է առաջացնում ոչ միայն Հայաստանում, այլև Հայաստանից դուրս, և քննարկումները կարող են պարունակել «Հայաստանին ու Արցախին վերաբերող անվտանգային բնույթի հարցեր, որոնք մենք չենք կարող բաց և ուղիղ ռեժիմով քննարկել՝ հասկանալի պատճառով, որ լայն հանրությունները ևս կարող են հետևել, և այն, ինչ վերաբերում է Հայաստանի ազգային և պետական շահերին և Արցախի անվտանգային իրավիճակին, մենք չենք կարող մեզ թույլ տալ նման բնույթի նրբերանգներ ունեցող հարցերը քննարկել բաց ռեժիմով»:

Կոնջորյանը նշեց նաև, որ հարցի քննարկմամբ շահագրգռված են , և ինչպես ընդդիմադիր խմբակցություններն են առաջարկել, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և արտգործնախարար Արարատ Միրզոյանը ևս ներկա կլինեն հարցի քննարկմանը:

Shantnews.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն