Ի՞նչ հետևանքներ կունենան Արևմուտքի հակառուսական պատժամիջոցները Ռուսաստանի և ամբողջ ԵԱՏՄ տարածքի վրա։ Ինչպե՞ս կարձագանքի Եվրասիական միությունը սահմանափակումներին, ի՞նչ հակաճգնաժամային ծրագրեր են մշակվում ԵԱՏՄ երկրների հետ։ Այս և այլ հարցերի պատասխանել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով նախարար Սերգեյ Գլազևը։

Նա վստահեցրել է, որ ԵԱՏՄ տարածքում պարենային անվտանգության խնդիր չի առաջանա։ Իսկ ընդհանրապես Գլազևի համոզմամբ համաշխարհային տնտեսությունում նոր դարաշրջան է սկսվել, և համաշխարհային տնտեսության կենտրոնը այժմ տեղափոխվում է դեպի Հարավ-արևելյան Ասիա։

Գլազևի կարծիքով Ռուսաստանը նույնպես կարող է նոր համաշխարհային տնտեսությունում իր ծանրակշիռ դերն ունենալ, իսկ արևմտյան պատժամիջոցները կարող են նաև արագացնել այդ գործընթացը։ Դրա համար պետք է ակտիվորեն ներդնել նոր տեխնոլոգիաներ և մտածել ազգային արժույթի հզորացման մասին։

«Մեր աչքի առջև հիմնային փոփոխություններ են տեղի ունենում համաշխարհային ֆինանսական համակարգում։ Մենք դրան պատրաստվում էինք։ Դեռ 2014 թվականին, առաջին սանկցիաներից հետո մենք ստեղծեցինք էլեկտրոնային հաղորդագրությունների փոխանակման համակարգ, որը ամբողջությամբ փոխարինում է ՍՎԻՖԹ-ը։ Նման համակարգ ունի նաև Չինաստանը։ Ձևավորել ենք նաև մեր բանկային և անհատական վճարային համակարգերը։

Միևնույն ժամանակ պետք է նշեմ, որ Եվրոյից և դոլարից կախվածությունը դեռ պահպանվում է, ինչը մեզ խոցելի է դարձնում, հատկապես գնագոյացման հարցերում։ Հիմա մեր աշխատանքները ուղղված են նրան, որ գնագոյացման հարցերում վճռորոշ դառնա մեր ազգային արժույթը։ Ինչ վերաբերում է մեր էներգակիրներին, ապա ակհայտ է, որ Եվրամիությունը չի կարող հրաժարվել դրանցից։ Միևնույն ժամանակ մենք կարող ենք ավելացնել արտահանումը դեպի Չինաստան և Հնդկաստան։ Մի խոսքով՝ մենք գիտենք ինչպես օգտագործել մեր էներգետիկ ռեսուրսները։ Բայց այժմ գերակա պետք է դառնա էներգետիկ ռեսուրսների վերամշակումը։ Դրա համար որակական փոփոխություններ պետք է լինեն մեր տնտեսությունում։ Մենք հումքի արտահանումից պետք է անցնենք մշակման և պատրաստի արտադրանքի արտահանման։ Դրա համար մեծ ներդրումներ պետք է արվեն նավթաքիմիայի զարգացման ոլորտում։ Այնպես որ, եվրոպացիները այսօր իրենց պատժամիջոցներով յուրահատուկ պայմաններ են ստեղծում տնտեսության կարևոր ճյուղերի զարգացման համար»,-ասել է Գլազևը։

Shantnews.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն