Մալայզիան և Վիետնամը չեն աջակցի հակառուսական պատժամիջոցներին և պայմանավորվել են չեզոքություն պահպանել ուկրաինական ճգնաժամի հարցում։ Այս մասին երեքշաբթի լրագրողներին ասել է Մալայզիայի վարչապետ Իսմայիլ Սաբրի Յակոբը:

«Մենք քննարկել ենք ռուս-ուկրաինական հակամարտությունը և պայմանավորվել, որ Մալայզիան և Վիետնամը չեզոք կմնան այս հարցում»,- մեջբերում է Bernama գործակալությունը նրա խոսքերը։ «Ինչ վերաբերում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին, ապա մենք դրանց չենք աջակցում: Կողմերը չեն աջակցում միակողմանի պատժամիջոցներին, մենք ճանաչում ենք սահմանափակումները, որոնք կարող են սահմանվել միայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից»,- ընդգծել է Իսմայիլ Սաբրին։

«Մենք հույս ունենք, որ ուկրաինական ճգնաժամը դիվանագիտական ​​ճանապարհով կլուծվի»,- հավելել է նախարարների կաբինետի ղեկավարը։

Shantnews.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն