Եգիպտոսում հայտնաբերվել է ևս 5 հնագույն դամբարան
Եգիպտոսում՝ Սակկարայում պեղումների արդյունքում հայտնաբերվել է ևս 5 հնագույն դամբարան։ Այս մասին հայտնում է France 24-ը՝ հղում անելով Եգիպտոսի տուրիզմի և հնագույն արժեքների նախարարությանը։
Դամբարանները գտնվում են Մերենրա I փարավոնի անունը կրող բուրգից հյուսիս-արևելք։ Այս փարավոնը Եգիպտոսում գահակալել է մ․թ․ա 2285 — 2279 թվականներին։
Թաղումները պատկանում են հնագույն թագավորությանը (մ․թ․ա 277-2200թթ)։ Բոլոր դամբարանները լավ պահպանված են և պատկանել են բարձրաստիճան պաշտոնյաների։Հայտնի է դարձել, որ նրանցից մեկի անունը Իրի է եղել։ Նրա գերեզմանում հայտնաբերվել է կրաքարե սարկոֆագ։ Մյուս դամբարանում թաղված է եղել քրմուհի, որը պատասխանատու է եղել փարավոնի արտաքին տեսքի համար։
Սակկարան հին Եգիպտոսի մայրաքաղաք Մեմֆիսի նեկրոպոլիսն է։ Այն համարվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կառույց։ Այստեղ են գտնվում 10-ից ավելի բուրգեր, կենդանիների թաղումներ, ինչպես նաև հնագույն ղպտի քրիստոնեական վանքեր։
Shantnews.am