Եվրամիությունը բացառություններ չի անի կառույցին անդամակցության կանոններում
Եվրամիությունը բացառություններ չի անի կառույցին Մոլդովայի անդամակցության հայտի քննարկման ժամանակ. Քիշնևը ստիպված կլինի անցնել անդամակցության համար նախատեսված բոլոր փուլերը: Այդ մասին հայտարարել է Քիշնևում ԵՄ մշտական պատվիրակության ղեկավար Յանիս Մաժեյքսը:
«ԵՄ խորհուրդը պահանջել է Եվրահանձնաժողովի եզրակացությունը Մոլդովայի, Ուկրաինայի և Վրաստանի անդամակցության հայտերի վերաբերյալ: Սա առաջին քայլն է, որը պետք է անի ցանկացած երկիր, որ ցանկանում է դառնալ Եվրամիության անդամ։ Ընդ որում, Եվրամիությունը բացառություններ չի անի, չի անտեսի կանոնները. անդամակցության ընթացակարգերն անցնելու են այնպես, ինչպես նախկինում»,- հավաստիացրել է Մաժեյքսը։
Փետրվարի վերջին Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին դիմել էր ԵՄ-ին՝ կառույցին անհապաղ միանալու խնդրանքով, և Կիևը հատուկ ընթացակարգով Միությանն անդամակցելու հայտ էր ներկայացրել։ Ուկրաինայից հետո ԵՄ-ին անդամակցության հայտ են ներկայացրել Մոլդովան և Վրաստանը։
1lurer.am