Թող կոռումպացված լինեինք, ավտորիտար լինեինք, ժողովրդավար չլինեինք, բայց չպարտվեինք, հայրենիք չկորցնեինք" թեզի հետևորդները թող նայեն, թե 7-8 տարվա մեջ Ուկրաինան ինչ բանակ, ժողովրդական կոնսոլիդացիայով ու դիմադրունակ հասարակություն է ստեղծել, որ աշխարհի ամենափառաբանված սպառազինությամբ  բանակներից մեկը երեք շաբաթ է դաժանագույն մարտերից հետո չի կարողանում կապիտուլյացիայի ենթարկել Ռուսաստանի չափերին, կարողություններին անհամեմատելի այդ փոքր պետությանը։ Ու պրոբլեմը ոչ միայն բանակի և պետականության շուրջ համախմբված հասարակությունն է, այլ ազատատենչ ժողովուրդը, որը հրաժարվում է ընդունել ստրկությունը, օկուպացիան ճանաչել փրկություն ... 

Ու այստեղ է եղել Ռուսաստանի ամենամեծագույն հսխալ հաշվարկը' որ իրենց կդիմավորեն որպես փրկիչ ու փրկիչի դափնեպսակ կդնեն ռուսական բանակի գլխին... 

Դա հենց շատ օդային ու օդեղեն թվացող ժողովրդավարացման արգասիքն է' մրցունակության, պետական ու քաղաքացիական էցեկտիվ վերահսկողության ավելացումը ամեն բնագավառում ու թալանի կրճատումը, որը Ուկրաինայում աղետալի մասշտաբների է եղել։ Այնպես որ 2020-ի մեր պարտության ակունքները անգամ մեր ռազմավարական դաշնակիցների ու գործընկերների չաջակցությունը չէր, այլ 2 և ավելի տասնամյակ պետականության շենքի, հիմնասյուների փթեցումը, էրոզիան ու կորոզիան։ Եվ ինչպես սիրում էին կրկնել նախկիններն ու բոլորս եւ այժմ' բանակը հասարակության հայելին է։ 

Այո, եւ ցավոք այդ հայելու մեջ նվաճված, ստրկացված, թալանված, խծբացված, ոչ պրոֆեսիոնալացված, գծերից գցված, դեմորալիզացված, արժեքներից ու առաքելությունից հեռացված բանակն էր իր հացթուխ, ագարակատեր, խոզնարած լիքը գեներալներով ու սպաներով...

Ստյոպա Սաֆարյան

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն