Լեւոն Արոնյանը հաղթանակով է մեկնարկել ՖԻԴԵ-ի Գրան պրի շարքի երրորդ մրցաշարում
Հայաստանի շախմատի հավաքականի նախկին անդամ Լևոն Արոնյանը հաղթանակով է մեկնարկել ՖԻԴԵ-ի Գրան Պրիի վերջին` 3-րդ փուլը:
Նա A խմբում սպիտակ ֆիգուրներով մրցել է ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ եւ առավելության հասել 65-րդ քայլում։
Մրցաշարին մասնակցում են 16 շախմատիստ, որոնք բաժանվել են 4 խմբերի:
Գրան Պրիի երեք փուլերի արդյունքներով առաջին երկու տեղերը գրաված շախմատիստներն այս տարի կմասնակցեն աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարին, որը տեղի կունենա ամռանը, Մադրիդում:
hy.armradio.am